Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը «Հոգեկան առողջությունը քրեակատարողական հիմնարկներում և փակ հաստատություններում» թեմայով քննարկման ընթացքում հանդես է եկել բացման խոսքով՝ կարևորելով ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունը, խնդիրների վաղ հայտնաբերումը, ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը, ինչպես նաև մասնագիտական աջակցության և միջգերատեսչական համագործակցության ապահովումը։
Նա անդրադարձել է ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ ընդգծելով հոգեկան առողջության պաշտպանության համակարգի շարունակական կատարելագործման և մարդակենտրոն մոտեցման կարևորությունը։
Համաժողովն անցկացվել է Եվրոպայի խորհրդի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությամբ: