Հարկային համակարգի արդիականացման ուղղություններն ու 2027 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ կայացած հասարակական խորհրդի երրորդ նիստում։Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային քաղաքականության հասցեականությանը, եկամուտների հայտարարագրմանը և սոցիալական ծախսերի լուծումներին, համայնքների հարկային եկամուտների հնարավորությունների ընդլայնմանը և այլ կարևոր հարցերի: