Foto

Աղավնատուն գյուղ տանող ճանապարհին բախվել է 2 «Opel». կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Ամավիրի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով նրանից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։


Վթարի փաստով Վաղարշապատի քնննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։