«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է. «Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկման երկրորդ տարելիցին կրկին խոստանանք ինքներս մեզ, որ Ադրբեջանն ու նրա հանցագործ իշխանությունները պատժվելու են, իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վերադառնալու է իր հայրենիք:
Իր հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը մոռացող ու ոտնահարող անձինք ու ժողովուրդներն արժանի չեն արևի տակ տեղ ունենալու»: