Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը պահանջել է, որ երգչուհի Ալլա Պուգաչովան հետաքննվի Ռուսաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ «Скажи Гордеевой» նախագծին տված հարցազրույցում արած հայտարարությունների համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Եթե քրեական մեղադրանք առաջադրվի, երգչուհուն սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում:
Հավելենք, որ մեղադրանքները համապատասխանում են Ռուսաստանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներին՝ ահաբեկչության արդարացում, Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկում և գիտակցաբար կեղծ տեղեկատվության տարածում:
Աղբյուրը՝ 24news.am