ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության բացումը:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ցուցադրության բացմանն ընդառաջ նույն օրը՝ ժամը 13:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի բանախոսներն են՝
-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան,
-Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյի,
-Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կար,
-Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան: