Foto

Արցախ վերադարձ լինելու՛ է. Ա. Գասպարյան

Ամենայն ռացիոնալությամբ՝

1- Արցախը կռվեց մինչև վերջին փամփուշտն ու չհանձնվեց: Բլոկադա, սով, պատերազմներ, Հայաստանի հակահայ իշխանությունից օգնություն չստացած, այսուհանդերձ՝ թշնամուն հնգապատիկ ցավեցրած, կամային բարձր որակներ ու հատկանիշներ ունեցող՝  հայ ազգի արցախցի զավակներ: 

2- Արցախ վերադարձ լինելու՛ է: Հավաքակա՛ն: Խելացի մարտավարությամբ, հոգևոր զարթոնքի ռազմավարական մտածողությամբ: Սա երազանք չէ՛, ո՛չ էլ ցանկություն, այլ հստակ նպատակ, որի իրականացման համար պիտի շատ արդյունավետ աշխատենք՝ հզորացնելով Հայաստանը, ամրապնդելով սփյուռքը, վերագնահատելով ինքնության ու ազգային անվտանգության ապահովման մեր ջանքերը: 

3- Արցախը հանձնողների հասցեն բոլորին հայտնի է: Նրանք բոլորը պիտի արժանանան արդարահատույցի: Ուր էլ փախչեն: 

Փա՜ռք հայրենիքի ազատագրության դատին ընկած հերոսներին:
Խունկ և աղոթք՝ Եռաբլուրում հանգչող տղերքի հոգիներին: 

Պի՛նդ եղեք: