Foto

Ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լիտվայի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լիտվայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Հ.Օ.-ն հանձնվել է Լիտվայի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են Դատախազությունից: