Foto

Հրդեհ Նորապատ գյուղում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 2-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից թոնրատանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:05-ին, մարվել՝ 22:10-ին: Այրվել է թոնրատունը (մոտ 20 քմ) և ջերմահարվել կից տան տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 0,5 քմ հատված: