Երևանում Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող երկհարկանի տան 2-րդ հարկում և տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը սեպտեմբերի 17-ին ժամը 21:08-ին, մարվել՝ 21։19-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 60 քմ), 2-րդ հարկը (մոտ 50 քմ)՝ գույքով և բաց պատշգամբը (մոտ 10 քմ)։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է տուն։Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։Կանխվել է հրդեհի հետագա տարածումը դեպի հարակից տներ։