Foto

Չեխով, Աթաթուրք. ինչո՞ւ փողոցները կոչել Ադրբեջանի հետ կապ չունեցող մարդկանց անուններով. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ագիլ Աբասը մեկնաբանել է իր գործընկեր Թահիր Ռզաևի ելույթը, որը նախօրեին խորհրդարանի նիստում առաջարկել էր փոխել Ադրբեջանի փողոցների և պողոտաների անունները, որոնք չեն արտացոլում երկրի ազգային շահերը:


Ագիլ Աբասը լիակատար համաձայնություն է հայտնել այդ նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ կարիք չկա փողոցներն անվանել այն մարդկանց անուններով, որոնք կապ չունեն Ադրբեջանի հետ և օգուտ չեն բերել նրա ժողովրդին:

«Կան շատ մեծ անձնավորություններ, որոնց անունով փողոցներ են կոչվել Բաքվում, օրինակ՝ Չեխովը կամ Աթաթուրքը։ Նրանք Ադրբեջանում չեն ծնվել, բայց նշանավոր դեմքեր են»,-ասել է  պատգամավորը:


Նա հավելել է, որ Ադրբեջանում բավական արժանի արվեստագետներ, գրողներ և դերասաններ կան, որոնց անունները կարող են հավերժացվել փողոցների անվանումներում:

 


tert.am