Foto

Բաքուն տեխնիկայի կամ զինшմթերքի հերթական խմբաքանակն է ստացել

Ադրբեջանը տեխնիկայի կամ զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել, այդ մասին են վկայում «Silk Way» ավիաընկերության թռիչքներն ու նախկինում կնքված ռազմական պայմանագրերը, որոնք ուսումնասիրել է Sputnik Արմենիան։

Ուշագրավ են հատկապես Իլ- 76ՏԴ-90ՎԴ ինքնաթիռի վերջին թռիչքները։

Հայտնի է, որ Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից է։ Օրերս «Silk Way»–ի բեռնատար օդանավը Բաքվից ուղևորվել է Թել Ավիվ։ Բայց վերջին ամիսներին ավիաընկերության ինքնաթիռները հատկապես ակտիվ մեկնում են Էյլաթ (Իսրայելի ամենահարավային քաղաքը)։

Միաժամանակ տեղեկություններ կային, որ, հաշվի առնելով Գազայում ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողությունները, Բաքուն մատակարարված զենքի մի մասը ժամանակավորապես հետ է ուղարկում Իսրայել։

Նշված ինքնաթիռը Թել Ավիվից ուղևորվել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Կարճ ժամանակ մնալով մայրաքաղաքի օդանավակայանում՝ օդանավն ուղևորվել է երկրի ամենամեծ ավիաբազա ՝ «Բատայնիցա» (մայրաքաղաքից ոչ հեռու)։ Այստեղ է գտնվում նաև ավիատեխնիկայի ստուգման/փորձարկման կենտրոնը։

Рейс авиакомпании Silk Way Баку  Тель-Авив - Белград - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2025

Թել Ավիվից Բելգրադ թռիչք

© Photo : Screenshot / Flightradar24 / @Arm_Aeternum7

Դրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվում է «Նիկինչի» զորավարժարանը, որտեղ անցկացվում են NORA-B52 հրետանային ինքնագնաց կայանքի փորձարկումները։ 2024 թվականի սկզբին Ադրբեջանը Սերբիայից հենց 48 միավոր NORA հրետանային ինքնագնաց կայանք էր գնել (արտադրում է «Yugoimport-SDPR» ընկերությունը)։

Ինքնաթիռի հաջորդ կանգառը եղել է Չեխիայում՝ Օստրավայի օդանավակայանում։ Օստրավայից ոչ հեռու գտնվում է չեխական «Excalibur Army» պաշտպանական ընկերության գործարանը, որը DITA 155 մմ-անոց հրետանային ինքնագնաց կայանքներ է արտադրում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: