Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ավտոմեքենա է այրվում։
Մինչ հրշեջ փրկարարների կանչ վայր հասնելը վարորդը քաղաքացիների հետ մարել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, իսկ հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։