ԱՄՆ Պետքարտուղարությանը թարմացրել է Հայաստան այցերի հետ կապված իր ճանապարհորդական նախազգուշացումները՝ խորհուրդ տալով ճանապարհորդներին խուսափել սահմանամերձ շրջաններ այցելություններից։
Հատկապես մտահոգիչ են Ադրբեջանին սահմանակից տարածքները, քանի որ «տարածաշրջանում կարող է տեղի ունենալ հետագա ռազմական ակտիվություն»։ Հայաստանում պաշտոնական գործուղումների համար գտնվող ամերիկացի քաղաքացիներին արգելվում է այցելել՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսից արևելք գտնվող տարածք, Սյունիքի մարզի Գորիսից արևելք գտնվող տարածք և Սյունիքի մարզի Կապանից հարավ գտնվող տարածք։
Մասնավոր ճանապարհորդներին խստիվ խորհուրդ է տրվում խուսափել այս տարածքներից։
«Երասխ գյուղով ճանապարհորդելը թույլատրվում է, բայց կանգառ անելն արգելվում է», - նշվում է վերջերս հրապարակված նախազգուշացման մեջ։
Նշվում է նաև, որ անցյալում հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել ռազմական գործողություններ, և զինված հակամարտության վտանգը մնում է։
«Զգույշ եղեք հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ճանապարհներին։ Որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանը առանց նախազգուշացման։
Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակվել երթևեկության համար իշխանությունների կողմից առանց նախնական ծանուցման»։