Foto

Լենա Նանուշյանի ամուսինը` ՀԿԳ ավագ օպերլիազոր. փոխնախարարի հայտարարագրի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության պետպատվերների ոլորտը հրավտանգ վիճակի հասցրած առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է։

Ըստ փոխնախարարի հայտարարագրի՝ ամուսինը ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ԿՎ ՕԳՎ բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ է։

Հնարավոր է՝ հենց ամուսինն էլ նրան փրկի հետագա պատասխանատվությունից։

Նանուշյանի 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ չափահաս որդին՝ Սերգեյ Մխիթարյանը, աշխատում էր ՄԱԿ-ի ՄԶԾ-ում։ Այժմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, որդին աշխատում է «Գլոբալ հիմնադրամ»-ում։

«Հետք»-ը վաղուց հոդված էր հրապարակել, որ «Հայաստանը կորցրել է կես միլիոն դոլար, եւ մոտ 150 հազար դոլարի դեղորայք ժամկետանց է դարձել»:

Նշվում էր, որ «Գլոբալ հիմնադրամի» ծրագիրն իրականացվել է բազմաթիվ չարաշահումներով: Մասնավորապես, մեկուկես տարի շարունակ ծրագրից աշխատավարձ է ստացել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Արմեն Կարապետյանը:

Թե ինչպես է փոխնախարարի որդին հասել չարաշահումներով հայտնի գրասենյակ, պարզ չէ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 10. 09․ 25 թ