Foto

Վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամի վնասը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ճանապարհաշինական ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի շահագործել է «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձան հանդիսացող բլրում գտնվող ավազահանքը՝ արդյունահանելով շուրջ 5000 մ/խ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: