Foto

Ակադեմիական քաղաքի շրջանակներում ազգային ստադիոնի առաջարկն արդեն կոնկրետանում է. ԿԳՄՍ նախարար

Տեղյակ եք, որ Ակադեմիական քաղաքի շրջանակներում ազգային ստադիոնի առաջարկը կա, որն արդեն կոնկրետանում է, և մենք հույս ունենք, որովհետև կան հետաքրքրված ներդրողներ, որ այս մասով էլ կունենանք էական առաջընթաց, ինչը հնարավորություն կտա մինչև 35 հազար տեղանոց ստադիոն ունենալ և այստեղ նաև հյուրընկալել այն խաղերը, որոնք թույլ են տալու միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել մեր երկրում: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ ստադիոնների վերաբերյալ հարցին:

«Ունենք նաև մասնավորի կողմից առաջարկ հավելյալ ստադիոնի մասով, որը նախատեսվում է Վաղարշապատ համայնքում, և այստեղ էլ Կառավարության որոշումը վերջնական փուլում է, և հուսամ, որ առաջիկա մեկ-երկու շաբաթում կունենանք այս որոշման ընդունումը, ինչը կապահովի առնվազն երեք ժամանակակից ստադիոնների առկայություն մեր երկրում»,- նշեց նախարարը: