Foto

ՊԵԿ նախագահը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Հանդիպմանը քննարկվել են պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) ընթացքը և հնարավոր համագործակցության ուղղությունները։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով նրա առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում:

Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին, պետական տուրքի և դրոշմակնիքի վճարման ավտոմատացման համակարգերի գործարկմանը, մաքսային վարչարարությունում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, միասնական մաքսային հաշվի համակարգի արդիականացմանը, ինչպես նաև սահմանահատման համակարգի, ցուցատախտակի և «Հարկատու-4» էլեկտրոնային համակարգի ներդրմանը։