Foto

ՔՊ-ական պատգամավորը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերել է Չերչիլին, սակայն այդ խոսքերն այլ մարդու են պատկանում. Civilnet

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «ակամա հիշեց» Ուինսթոն Չերչիլի խոսքերը՝ «Սուտն աշխարհը կանցնի, մինչ ճշմարտությունը հասցնի տաբատ հագնել»։ Այս մասին գրված է «Սիվիլնեթ»-ի ֆեյսբուքյան էջում:

«Մինչդեռ, պարզվում է՝ այս արտահայտությունը Չերչիլին չի պատկանում։

Ամենահին գրավոր տարբերակը հանդիպում է գրող Ջոնաթան Սվիֆթի 1710-ի տեքստում («Falsehood flies, and the truth comes limping after it»), իսկ հետագայում այն տարբեր ձևերով տարածվել է ու սխալմամբ վերագրվել Չերչիլին և այլ հայտնի մարդկանց (օրինակ՝ գրող Մարկ Տվենին)»,- գրված է գրառման մեջ: