Foto

Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում է. ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանն իմփիչմենթի ենթարկելու երկու ձև կա. Սերժ Սարգսյան

Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում առկա է եղել, այսօր էլ է առկա, և դրան հասնելու ամենաճիշտ և օպտիմալ տարբերակը անվստահություն հայտնելն է Կառավարությանը, վարչապետին, այսինքն՝ իմփիչմենթն է: Այս մասին դատարանի բակում, իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, նաև լսելու տեղ է: Ով ականջ ունի՝ կլսի, հատկապես, որ խորհրդարանական լսումներում, հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին 1, 2, 3 անգամ են հնարավորություն ունենում չլինելով պատգամավոր խոսել Ազգային ժողովի ամբիոնից: Այդտեղ որևէ բան չկա», - նշել է նա:

Խոսելով իմփիչմենթի մասին՝ նա հիշեցրել է երեկ համացանցում տարածված տեղեկությունները:

«Միջազգային փորձ, երեկ ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում, երկու խոշոր իրադարձություն, Նեպալում և Ֆրանսիայում: Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարության իմփիչմենթի ենթարկելու երկու ձևը, մեկ ձևը Նեպալինն էր, բռնություններով, սպանություններով, մյուսը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով: Հիմա մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք», - հավելել է Սարգսյանը: 

Խոսելով երկրորդ նախագահի հետ համագործակցության մասին նա ևս մեկ անգամ խնդրել է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարցեր չուղղել: