Foto

Նեպալի նախկին վարչապետի կինը ողջ է, բայց ծայրահեղ ծանր վիճակում է. լրատվամիջոց

Նեպալի նախկին վարչապետ Ջալ Նաթհ Կհանալի կինը, որի մահվան մասին հայտնել էին տեղական լրատվամիջոցները, ողջ է և գտնվում է Կիրտիպուրի հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է Khabarhub-ը՝ հղում անելով հիվանդանոցին։

Պորտալը երեքշաբթի հայտնել էր, որ տուժածը մահացել է երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իր բնակարանը հրդեհվելուց հետո։

«Նախկին վարչապետ Ջալ Նաթհ Կհանալի կինը բուժում է ստանում Կիրտիպուրի հիվանդանոցի այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում»,- գրում է Khabarhub-ը։

Հիվանդանոցի տնօրեն Կիրան Նակարմին հաստատել է, որ նա շարունակում է մնալ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում է պորտալը։