Foto

Կրեմլում պատմել են, թե որքան հաճախ է Պուտինը երիտասարդական ժարգոն օգտագործում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ չէ, որ լսում է ժամանակակից երիտասարդական ժարգոն, սակայն նման բառապաշար խորհրդակցությունների ժամանակ չի հնչում։ Այդ մասին Արևելյան տնտեսական համաժողովում «TASS»-ի հետ զրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Սեպտեմբերի 4-ին Վլադիվոստոկում «Ռուսաստան» ազգային կենտրոնի մասնաճյուղ այցելելիս Պուտինին ցուցադրել են ինտերակտիվ ցուցադրություն, որը սովորեցնում է նույն միտքը ձևակերպել տարբեր ոճերով։

Հեշտ խաղի մասին ժարգոնային արտահայտությունը հնչել է որպես «чилловая катка» բառի հիշատակմամբ, իսկ «ребята, эти проблемы - полный абсурд» (տղերք, այս խնդիրները լրիվ անհեթեթություն են) նախադասությունը վերածվել է «гайз, эти траблы - полный кринж» արտահայտության։

«Նախագահն ընտանիք ունի, նախագահը թոռներ ունի։ Եվ, իհարկե, ասենք, ժամանակակից ենթամշակույթի դրսևորումները չեն կարող նրա կողքով անցնել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը առաջին անգամ է լսում նման տերմիններ։

«Բայց սա ամենևին այն բառապաշարը և շփման ոճը չէ, որը նա օգտագործում է առօրյա կյանքում»,- հավելել է մամուլի քարտուղարը։

Ծիծաղելով նա հավաստիացրել է, որ նման ժարգոն խորհրդակցություններում չի հնչում. «անշո՛ւշտ, ո՛չ, իհարկե»։