Foto

Ավստրիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում. ՆԳՆ

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 42-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 29-ից գողության մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ էր գտնվում Ավստրիայի իրավապահ մարմինների կողմից․ խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն։