Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների և Մաքսիմ Գորկի փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վիրավոր երեխաներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և նրանց տեղափում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։