Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ՈւԵՖԱ-ի Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, խոշոր հաշվով պարտություն կրեց Լեհաստանի հասակակիցներից (0:4)։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Լեհերի կազմում դուբլ գրանցեց Օսկար Պետուշևսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Վիկտոր Բոգաչը և Միլոշ Մատիսիկը։
Այսպիսով, կայացած երկու տուրից հետո մեր ընտրանին եզրափակում է իր խումբը՝ առանց միավորի։
Որակավորման փուլի հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի հոկտեմբերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Իտալիայի Մ-21 ընտրանիների դեմ։