Foto

Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը եռակողմ երկխոսություն կանցկացնեն. ԶԼՄ

Հնդկաստանի և Հայաստանի միջև Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության հաստատումը կքննարկվի եռակողմ հանդիպման ընթացքում, հաղորդում է «The Economic Times»-ը։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Հնդկաստանն ու Իրանն այս շաբաթ Թեհրանում ԱԳՆ մակարդակով խորհրդակցություններ կանցկացնեն՝ հարաբերություններն ամրապնդելու նպատակով։ Բանակցություններն, ի թիվս այլնի, նվիրված կլինեն իրանական Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործունեության ակտիվացմանը։

Հնդկաստան-Իրան երկկողմ բանակցություններին կհետևի Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ երկխոսությունը՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու նպատակով։

alphanews.am