Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:15-ի սահմաններում Երևան - Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում ճակատ ճակատի բախվել են «Opel Astra» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: