Foto

ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ից Sidewinder հրթիռներ կգնի

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել AIM-9X Sidewinder հրթիռների և դրանց հետ կապված սարքավորումների հնարավոր վաճառքին ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալությանը՝ 103,9 մլն դոլար ընդհանուր գումարի չափով: Հայտնել են պաշտպանական համագործակցությանգործակալության կայքում։


Նշվում է՝ այդ գործարքը համապատասխանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին: Այնկամրապնդի ՆԱՏՕ-ում դաշնակից երկրների անվտանգությունը, որոնք առանցքային դեր են խաղում Հյուսիսատլանտյան տարածաշրջանի քաղաքական կայունության և տնտեսական զարգացման ապահովման գործում:


Բացի այդ, վաճառքը կբարելավի ՆԱՏՕ-ի՝ ներկա և ապագա սպառնալիքներին հակազդելու հնարավորությունները՝ ուժեղացնելով դաշինքի պաշտպանական ներուժը: Ընդ որում, հրապարակված փաստաթղթի համաձայն, այդ մատակարարումն ու դրա հետ կապված աջակցությունը չեն ազդի տարածաշրջանում առկա ռազմական հավասարակշռության վրա։ 

lurer.com