Foto

Պուտինի և Զելենսկու հանդիպում պլանավորված չէ. Լավրով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպում պլանավորված չէ. Ռուսաստանի ղեկավարը դրան պատրաստ կլինի,  երբ լինի օրակարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC News հեռուստաալիքի եթերում:

«Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի, իսկ այդ օրակարգը բոլորովին պատրաստ չէ», - ասել է Լավրովը «Meet the Press» հաղորդմանը բացառիկ հարցազրույցում։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում կայացած հանդիպումից, և դրան Սպիտակ տանը հաջորդող Վոլոդիմիր Զելենսկու և ԵՄ ղեկավարների հետ հանդիպումից հետո Վաշինգտոնն աշխատում է ռուս-ուկրաինական գագաթնաժողովի անցկացման վայրի և օրվա ուղղությամբ։ 

«Նախագահ Պուտինը հստակ ասել է, որ պատրաստ է հանդիպել, երբ այս հանդիպումն իսկապես ունենա օրակարգ, նախագահական օրակարգ», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Ուկրաինան է խոչընդոտում խաղաղության համաձայնագրի հասնելու շուրջ առաջընթացին։