Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտում «Արարատը» 0:2 հաշվով պարտվեց «Փյունիկին»: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Հյուրերի կազմում հաշիվը 51-րդ րոպեին բացեց Էրիկ Օկանսեյը, ով նշում էր իր 28-ամյակը, իսկ խաղի ավելացված ժամանակում վերջնական հաշիվը ձևակերպեց Վագներ Գոնսալվեսը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, մինչդեռ «Արարատը» 1 միավորով մնում է 9-րդ տեղում: