Foto

Գերմանիայի ԱԳ նախարարությունը բարձր է գնահատել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակի ուղարկումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակի ուղարկումը: Այս մասին  X իր էջում գրառում է արել  ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար Նիկլաս Վագները։

«Սա վերջին ամսվա ընթացքում արդեն երկրորդ մատակարարումն է։ Հուսադրող է տեսնել այնպիսի կարևոր քայլեր, որոնք ձեռնարկվում են տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման համար»,-ասվում է հրապարակման մեջ։