Պակիստանի և ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են Inspired Gambit 2026 համատեղ հակաահաբեկչական վարժանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Պակիստանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երկշաբաթյա վարժանքներն անցկացվում են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգի Պաբբի քաղաքի Ազգային հակաահաբեկչական կենտրոնում։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժության նպատակն է ամրապնդել երկու երկրների զինված ուժերի օպերատիվ փոխգործունակությունը և փոխանակել փորձը հակաահաբեկչական գործողություններում: Հատուկ ուշադրություն կդարձվի խիտ բնակեցված քաղաքային միջավայրում մարտական հմտությունների կիրառմանը:









