Foto

Բախվել են «Opel» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները և այրվել. ՆԳՆ փրկարար ծառայություն

Այսօր Երևանի Շիրակի փողոցից Ներքին Շենգավիթ թաղամաս տանող ավտոճանհապարhին այրվել է ավտոմեքենա, հաղորդել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Բախվել են «Opel» և «Honda» մակնիշների ավտոմեքենաներն, ինչի հետևանքով «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել. տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:47-ին, մարվել՝ 01:58-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։


Փրկարարները փակել են «Honda» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։