Մեղադրող դատախազը պահանջեց «Սրբազան շարժման» աջակից Աղվան Արշակյանի տնային կալանքը փոխել ու կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց։
Աղվան Արշակյանի մոտ 2 տարի առաջ հայտնաբերվել է ծանր հիվանդություն, ինչից հետո ենթարկվել է բարդ վիրահատության, անցել քիմիոթերապիայի կուրսեր։
Աղվան Արշակյանի փաստաբանը հանգամանալից ներկայացրեց իր պաշտպանյալի կողմից առողջական ծայրահեղ վիճակում գտնվելու փաստը, նշեց, որ անհնար է նրան կալանավայր վերադարձնելու միջնորդության հարցի քննությունը։
Նա իր խոսքում պահանջեց մինչ վճիռ կայացնելը հաշվի առնել Արշակյանի առողջական ծանր խնդիրները, ընդգծեց, որ Արշակյանը պարբերաբար գտնվում է բժշկի հսկողության տակ։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կրկին խափանման միջոց կիրառել կալանքը։