Երեք եվրոպական երկրների արտգործնախարարները և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարն օգոստոսի 22-ին հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդում է IRNA-ն։
Զրույցի ընթացքում պարզաբանվել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այսպես կոչված «snapback» մեխանիզմի վերաբերյալ և «եվրաեռյակի» ու ԵՄ պատասխանատվությունը այդ հարցում։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է այդ երկրների համար նշված մեխանիզմն օգտագործելու իրավական և բարոյական իրավունքների բացակայությունը և զգուշացրել է նման քայլի հետևանքների մասին։
Արաղչին հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, վճռականորեն գործելով ինքնապաշտպանության համար, երբեք չի հրաժարվել դիվանագիտության ուղուց և պատրաստ է ցանկացած դիվանագիտական լուծման, որը երաշխավորում է Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը»։
Ի պատասխան եվրոպական կողմի առաջարկի՝ երկարաձգել 2231 բանաձևը՝ դիվանագիտությանը ավելի շատ ժամանակ տրամադրելու համար, արտգործնախարարը նշել է, որ «դա որոշում է, որը նախ պետք է ընդուննի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»։ Նա հավելել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած այդ հարցի վերաբերյալ ունի իր սկզբունքային դիրքորոշումներն ու տեսակետները, չի միջամտի այդ գործընթացին»։ Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են երեքշաբթի փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնել, հաղորդում է Mehr-ը։