Foto

Գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով

Դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց նաև պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը։

Ըստ դատավորի, գնդապետն այլընտրանքային խափանման միջոցի դեպքում կարող է խոչընդոտել դատաքննությանը։

Նշենք, որ մինչև դատավորի որոշումը Մախսուդյանը հայտարարեց, որ իր կոչումը ստացել է խրամատում և շարունակելու է ծառայել հայ ժողովրդին։

«Ե​​​​​ս գնդապետ եմ, այս կոչումը ստացել եմ խրամատում, աթոռի տակ չեմ թաքնվել, այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց գնդապետ Միհրան Մախսուդյանը»,- նշեց Մախսուդյանը