Foto

Գազայում իսրայելական հարձակումներից շուրջ 50 պաղեստինցի է զոհվել

Գազայում օգոստոսի 22-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից շարունակվող օդային հարվածների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 47 մարդ, որոնց մեծ մասը՝ Գազա քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։Իսրայելական հրետանին ծանր հարվածներ է հասցրել Գազա քաղաքի հարավ-արևելքում գտնվող աս-Սաբրա թաղամասին։