Foto

Դադիվանքի վերջին վանահայրը ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, ազատվելով Դամասկոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։


Հիշեցնենք, որ Հայր Սուրբը ծառայել է Դադիվանք վանական համալիրում։ Հայր Դերենիկը  Դադիվանքում իր վերջին պատարագը մատուցել է սեպտեմբերի 24-ին: