Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 2019 թվականից ի վեր առաջին անգամ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկածով ընդգրկվել է աշխարհի ուժեղագույն խաղացողների տասնյակում: Թարմացված վարկանիշում նա զբաղեցնում է իններորդ տեղը՝ դառնալով Ռուսաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող ներկայացուցիչը։
Խաչանովը շրջանցել է Անդրեյ Ռուբլյովին, որը 11-րդ հորիզոնականից իջել է 14-րդ հորիզոնական: Համաշխարհային վարկանիշային աղյուսակի նախկին առաջատար Դանիիլ Մեդվեդևը ևս բարելավել է իր դիրքերը՝ 15-րդ տեղից բարձրանալով 13-րդ հորիզոնական: