Օգոստոսի 19-ին Ուկրաինա են վերադարձվել երկրի պաշտպանությանը զոհված 1000 զինծառայողների մարմիններ։ Այդ մասին հայտնել է Գերեզմանների և ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը։ Վերադարձվածների թվում են նաև հինգ զինծառայողներ, որոնք մահացել էին գերության մեջ՝ ծանր վիրավորված կամ լուրջ հիվանդ լինելու պատճառով, գրում է RBC-UKRAINE-ը։
Շտաբը նշել է, որ ռուսական կողմը շարունակում է ձգձգել գործընթացը և չի կատարում իր պարտավորությունները։ Կիևը պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ծանր վիրավոր և հիվանդ ռազմագերիներին և շարունակում է պայքարել բոլոր ուկրաինացի քաղաքացիների վերադարձի համար։ Վերադարձվածների թվում են պաշտպաններ Դոնեցկի, Զապորոժժիայի, Լուգանսկի և Կուրսկի ուղղություններից։
Մարմինների նույնականացման ու փորձաքննության աշխատանքները մոտ օրերս կիրականացնեն իրավապահ մարմիններն ու ՆԳՆ փորձագետները։ Գործընթացում ներգրավված են նաև զինված ուժերը, անվտանգության ծառայությունը, մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ծառայությունը։