Foto

Եղվարդի կամրջի հարևանությամբ «ՎԱԶ 2106»-ը բախվել է ավանակին․ վերջինը տեղում սատկել է

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններւմ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Եղվարդի կամրջի հարևանությամբ Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Ռազմիկ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ավանակի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ ավանակը տեղում սատկել է։

Տեղում պարեկները պարզել են, որ ավանակը պատկանում է Երևանի բնակիչ 43-ամյա Արթուր Ա․-ին։Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։