Foto

Երկու փաստաբան դատապարտվել են 4 տարվա ազատազրկման

Մոսկվայի Տվերյան դատարանը չորս տարվա ընդհանուր ռեժիմի ազատազրկման է դատապարտել երկու փաստաբանների՝ Իգոր Ուշկալովին և Պավել Շևցովին։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել խարդախության հոդվածով։

Բացի ազատազրկումից, դատապարտյալներին նշանակվել է 700 հազար ռուբլու տուգանք, ինչպես նաև երկու տարի ժամկետով արգելվել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Քննությամբ և դատարանով ապացուցվել է, որ նրանք պահանջել են 30 միլիոն ռուբլի իրենց պաշտպանյալից՝ գործարար Վլադիմիր Բարձակինից՝ խոստանալով ազատել նրան կալանքից։

Ըստ քննության, փաստաբանները վստահեցրել էին, թե գումարը նախատեսված է դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք կարող էին փոխել դատարանի որոշումը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում մեկ այլ գործով դատապարտվել էր նաև Ռոսգվարդիայի աշխատակիցը՝ միգրանտից կաշառք պահանջելու համար, հայտնում է Лента.ру-ն։