Foto

«Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է ապահովի ՌԴ անվտանգությունը»․ Լավրով

Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է ապահովի ՌԴ անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Առանց Ռուսաստանի անվտանգության շահերը հարգելու, առանց Ուկրաինայում ապրող ռուսների և ռուսախոս մարդկանց իրավունքների լիակատար հարգանքի, երկարաժամկետ համաձայնագրերի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Լավրովը՝ նախօրեին Ուկրաինայի ու եվրոպացի առաջնորդների հետ ԱՄТ նախագահի հանդիպումից հետո։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Մոսկվան չի հրաժարվում Ուկրաինայի վերաբերյալ որևէ ձևի բանակցություններից՝ ո՛չ երկկողմ, ո՛չ եռակողմ։ Այնուամենայնիվ, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ցանկացած շփման պետք է մանրակրկիտ պատրաստվել։

mamul.am