Foto

Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը շուտով կնքվի

Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքով սպառնալիք ուղարկվի դեպի Իրան. այս մասին ՀՀ-ում բանակցությունների արդյունքներով հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, գրում է Tasnim-ը: «Վաշինգտոնում տեղի ունեցած վերաջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմը շատ մանրամասն բացատրություններ տվեց և վստահեցրեց, որ գիտի Իրանի կարմիր գծերը, ուշադրություն է դարձնում դրանց և դրանք միշտ հաշվի կառնվեն»,- ասել է ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ քննարկումները շատ լուրջ էին, և վերաբերում էին թե երկկողմ տնտեսական համագործակցությանը, որը շատ լայնածավալ է՝ առևտրի, ներդրումների և ինժեներատեխնիկական նախագծերի իրականացման մասին, և թե մշակութային համագործակցությանը: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը շուտով կնքվի։