📌ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի ևԳեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված հսկողության արդյունքում Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրում հայտնաբերվել է, որ Մեղրաձոր գետի հարակից հատվածում գործող արդյունաբերական օբյեկտներից մեկի տարածքից կեղտաջրերը լցվում են գետը՝ առաջացնելով աղտոտում։
✅Առերևույթ իրավախախտման դեպքի մասին գրավոր հաղորդում է ուղարկվել ԲԸՏՄ՝ հետագա ստուգումներն իրականացնելու նպատակով։