«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ Այսօր ապօրինի ազատազրկման մեջ գտնվող գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան օրն է: Ինչպես շատ քաղբանտարկյալներ, Մախսուդյանն էլ, ստիպված է ծննդյան օրը նշել ընտանիքից, հարազատներից հեռու` ճաղերի հետևում: Մախսուդյանն այն զինվորականներից է, ով հստակ տեսնելով բանակին ու երկրին հասցվող հարվածները, ամեն ինչ մի կողմ դրեց ու դիմադրեց: Գնդապետ Մախսուդյանն այսօր նստած է, որովհետև իր բողոքի ձայնն է բարձրացրել իշխող ռեժիմի անօրինականությունների և պարտվողական քաղաքականության դեմ, դուրս եկել փողոց ու պայքարել: Ազատությո՛ւն Միհրան Մախսուդյանին և բոլոր քաղբանտարկյալներին։