Հայկական մաքսատունը վերահսկողություն կիրականացնի ապագա «Թրամփի երթուղու» (TRIPP) վրա՝ Հայաստանի իրավասության սահմաններում: Այս մասին հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այդ հատվածում կկիրառվեն ԵԱՏՄ նորմերն ու ընթացակարգերը։
Հակոբյանը նշել է, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններով ամրագրված սկզբունքները ենթադրում են Հայաստանի պետական ծառայությունների լիարժեք աշխատանք նաև ճանապարհի սահմանային հատվածներում:
«Այլ սահմաններում գործող բոլոր տեսակի ծառայությունները պետք է աշխատեն նաև այստեղ, ինչը նշանակում է, որ մաքսային ծառայությունը գործելու է»,- ասել է նա: