Foto

Մասուդ Փեզեշքիանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան

Իրանը նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան:

Իրանի նախագահն այս մասին ասել է Երևանում։

Իրանի նախագահը նաև նշել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, և այդ խնդիրների ցանկացած փոխանցում երրորդ ուժերին միայն կբարդացնի իրավիճակը։

Նա ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Թեհրանը աջակցում է Բաքվի և Երևանի միջև բանակցություններին։