Հայաստանը մեր հարևանության մեջ կարևոր հարևան է, և պատմությունը վկայում է մեր հարաբերությունների խոր արմատների մասին: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության ժամին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Մեր սահմանն անցյալ տարիների ընթացքում եղել է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ»,- նշել է նա:
«Մենք մեր հարևանների խաղաղությունն ու հանգստությունն ենք ցանկանում, հատկապես մեր հարևան պետություն Հայաստանի համար, և գտնում ենք, որ ինտեգրացիան, ինչպես նաև բարեկամության գործոնը, լավագույն գործոններն են անվտանգության պահպանման համար և շարժվելը դեպի զարգացման ուղիով»,- հայտարարել է Փեզեշքիանը: