Foto

Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ Կարապետյանի և Լիլիթ Կարապետյանի բնակարանների խուզարկությունները

Դատարանն ապօրինի է ճանաչել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի և նրա քրոջ` Լիլիթ Կարապետյանի բնակարաններում կատարված խուզարկությունները

«Օգոստոսի 8–ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են»,– ArmeniaSputnik–ին հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։